Նազիկ Ավդալյանը մի շարք հաղթանակներ է բերել իր հայրենիքին և անսահման մեծ հպարտություն պարգևել հայրենակիցներին։
Նազիկը աշխարհի չեմպիոն է հռչակվել, որին նա հասել է բազում չարչարանքներ միջով․ ողնաշարի կոտրվածք, բուժումներ, ծանր հոգեբանական վիճակ երեխայից հեռու գտնվելու արդյունքում և այլն, սակայն նա չափազանց ուժեղ անհատականություն է, ով կայուն է, կամքից ուժեղ և նպատակասլաց։
Նազիկն այս տարիների ընթացքում արտաքնապես շատ փոխվեց։ Երբեմնի մկանուտ մամինը դանդաղորեն վերածվեց կանացի, նուրբ, սլացիկ մարմնի։ Գեղեցկուհին այսօր մեծ սպորտից իր իսկ կամքով հեռացել է, սակայն սպորտի մասին իր գիտելիքներով կիսվում է նոր սերնդի հետ և փոխանցում իր փորձը նորերին։
Նազիկը մանկավարժական գործունեություն է ծավալում և դասախոսություններ կարդում ուսանողներին։ Սպորտսմենուհին մեկ որդի ունի և վերջերս էլ հայտարարեց, որ ամուսնալուծվել է։
Նազիկի մասին պատմող փոքրիկ տեսանյութը, որտեղ կտեսնեք նաև նրա արտաքին փոփոխությունները, դիտեք վարը։