Ամեն տարի Վարդավառին հայտնի ու տաղանդավոր լրագրող Աննա Իսրայելյանը հրապարակում է այն հայտնի լուսանկարը, որտեղ ինքը ջուր է լցնում Վարզգեն Սարգսյանի վրա։ Լուսանկարն արվել է Վարդավառի օրը։ Վ․ Սարգսյանը նստած է Ռ․ Քոչարյանի և Ա․ Դարբինյանի կողքին։
Այս լուսանկարն ունի բավականին հետաքրքիր պատմություն։ Լուսանկարի ներքո տեղ գտած լրագրողների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Վ․ Սարգսյանն այս ժամանակ կարդալիս է եղել Լուսինե Մարգարյանի պատրաստած ուշագրավ հոդվածներից մեկը։
Հոդվածն իրենից հարցախույզ է ներկայացրել։ Լրագրողը քաղաքացիների շրջանակում հարցում է անցկացրել՝ գրելով տարբեր կարծիքներ, թե ինչպիսին պետք է լինի Վազգեն Սարգսյանի կինը։ Պատասխաններից մեկը հատկապես շատ ուշագրավ ու հետաքրքիր է եղել։
Կարծիքներից մեկը սա էր, թե այնպիսի կին պետք է լինի, որ իրեն հալից գցի, ու ինքը հնարավորություն չունենա քաղաքականությամբ զբաղվելու: Այս պատասխանը կարդալիս Վազգեն Սարգսյանը լիաթոք ու բարձրաձայն ծիծաղել է։