Գրեթե յուրաքանչյուր անհատ օրը սկսում է եղանակային տեղեկատվությունից։ Չէ որ հաջող օրվա կարևոր մասը պայմանավորված է հենց եղանակից։
Ճիշտ է մարդիկ մշտապես բողոքում ու դժգոհում են ցանկացած եղանակից․ ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ, աշնանն՝ անձրև, դե իսկ գարնանն էլ՝ հալոցք։ Իսկ ընդամենը պետք է երջանիկ լինել, սիրել բնությունը և տարվա յուրաքանչյուր եղանակ՝ վայելելով դրա ցանկացած դրսևորում։,
Որքան էլ ժամանակները ստիպել են ստեղծել բարձր ճշգրտության տեխնոլոգիաներ, որոնք գրեթե անսխալական են եղանակային կանխատեսումներ կատարելիս, այնուամենայնիվ, չպետք մոռանալ, որ բնությունն անկախատեսելի է, անքննելի և անսխալական։
Առաջարկում ենք իմանալ վաղվա՝ հոկտեմբերի քսանյոթի եղանակային տեսությունը։ Այն ամեն օր սիրով ներկայացնում է Գագիկ Սուրենյանը։ Օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքով տեղումները դադարել են, սակայն օդի ջերմաստիճանը նվազել է։
Առաջիկա օրերին եղանակը Հանրապետությունում կայուն է և գտնվում է հյուսիս-արևմուտքից ներթափանցած անտիցիկլոնի ազդեցության տակ։ Դե իսկ մանրամասները՝ կից տեսանյութում։