Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է նոր չափորոշիչները։ Նախկին չափորոշիչները գործող, գիտելիքի ստուգման առումով համապատասխան չեն մեր օրերին։
Չափորոշիչները կոմպետենցիոն պետք է լինեն, որով վերջնարդյունքը շրջանավարտի կլինի այնպիսին, ինչպիսին պետությունն է պատկերացնում։ Հիմնական անհրաժեշտությունը այն է, որ վերաիմաստավորվի, բեռանաթափվի, կրկնություններից խուսափվի ՝ ժամաքանակներ կրճատվելով, որը չի վնասի ուսուցմանը։ Դպրոցը, սակայն կորոշի իր բաշխումը ժամաքանակների, բայց նաև սահմանված են 4 պարտադիր առարկաները, որոնք կավելանան ժամաքանակով։
Ավագ դպրոցում, եթե արվեստի խմբակ կամ սպորտի խմբակ է հաճախում, նա այդ արդյունքերը ևս կարող է բերել դպրոց ու հավաքել կրեդիտ, որը ընդհանուրի մեջ կդիտարկվի։ Առարկայի ուսուցանումը կընթանա զուգահեռ պահանջներ ձևակերպելով մշակութային հաստատություններից։ Այսինքն կապը թանգարանների ու թատրոնների հետ շատ սերտ կլինի։
Դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ ակտիվ կլինեն մինչև 2022 թվականը։ Այսինքն այնպես չի ստացվի, որ որևէ դպրոց նախապատրաստված չլինի նորին։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեկ ամսից դրույթները կուղարկվեն ԱԺ, իսկ հիմա դեռ հանրային բանավեճերի-քննարկումների փուլն է, որը կաևորներից է։