Արդեն մի քանի օր է, ինչ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության և ԳՇ հրապարակած հայտարարության մասին իրողությունը երկրում լրջшգույն ճգնաժամ է առաջ բերել, որը դեռևս հայտնի չէ, թե ինչ լուծում կստանա։
Այս իրավիճակն անհանգստությունից զատ առաջ է բերել հետաքրքրություն Օնիկ Գասպարյանի անձի հանդեպ։ Վերստին հիշվել և հանրայնացվում է դեռ տարիներ առաջ գեներալի տանն արված կարճ տեսագրություն, որտեղ երևում է բարձրաստիճան ռшզմական գործիչը տանը՝ կենցաղային պայմաններում։
Տեսանյութը նկարահանվել է հենց զինվորականների օրը, իսկ բարձրաստիճան զինվորականը երկու երեխաների և տիկնոջ համար իր ձեռքերով իրենց սիրելի ուտելիքն է պատրաստում։
Նա ցանկանում է, որ իր տղան ևս բռնի զինվորական ուղին, իսկ տղան նոր նոր է պատրաստվում բանակ զինակոչվել։ Հետո զինվորականը դստեր հետ տանգո է պարում։
Նա ունի բազում հիշողություններ բանակային կյանքի, զինվորների անձնվիրության մասին, որոնք պատմում է ստորև կցված տեսանյութի մեջ։