Հայկ Մարությանը շատ գեղեցիկ ընտանիք ունի։ Նրա կինն ազգությամբ չեխ է, իսկ անունն Իվա է։ Տարիներ առաջ՝ 2004 թվականին Իվան աշխատել է Սպիտակ քաղաքում՝ իրականացնելով առաքելություն «Կարմիր խաչի» շրջանակներում։
Հենց այդտեղ էլ դերասան Հայկ Մարությանը հանդիպել է Իվային, ով էլ հետագայում դարձել է նրա կինը։ Նրանք տարիներ շարունակ զբաղվել և հիմա էլ շարունակում են զբաղվել տարատեսակ բարեգործական նախաձեռնություններով։
Իվան ու Հայկը ընտանեկան կյանքում չորս բալիկներ ունեն՝ երկու տղա և երկու աղջիկ։ Նրանց բալիկներից ավագը Ալիսան է, ապա Արթուրը, Ադելը և Արմանը։ Նշենք, որ փոքրիկ Արմանին ծնողներն անվանակոչել են ի պատիվ Հայկի եղբոր։
Հատկանշական է, որ Իվան բոլոր նախաձեռնություններում ամուսնու կողքին է։ Նրա աջակցությամբ հնարավոր է եղել շահել տարբեր դրամաշնորհներ և իրագործել հետաքրքիր ու արժեքավոր գաղափարներ։
Նշենք, որ վերջերս՝ ամիսներ առաջ, կյանքից հեռացել է Հայկ Մարությանի հայրը։