Ջուլյա Սաղաթելյանը ծնունդով Թիֆլիսից է։ Այնտեղ լավագույն դերասանուհու կոչմանն արժանացած Ջուլյան շուտով հայրենիք է վերադառնում, որտեղ փորձում է նախ երաժշտական, ապա նաև ռեժիսորական կրթություն ստանալ։
Ֆինանսական որոշակի խնդիրները խանգարող հանգամանք են հանդիսանում։ Ջուլյան հանդես է գալիս ֆիլմերում։ Նրան սիրում և ընդունում են, սակայն 2015 թվականի չարաբաստիկ վթարը գլխիվայր շրջում է Ջուլյայի կյանքը։
Նա միառժամանակ հեռանում է մասնագիտական ոլորտից։ Մեծ դժվարությունների միջով անցնելուց հետո Ջուլյան ի վերջո կարողանում է նորից քայլել, սակայն խուսափում է մարդաշատ շփումներից։
Ջուլյայի համար այդ դժվարին շրջանում աջակցող հիմնական մարդիկ նրա մայրն ու դուստրն են եղել։ Դերասանուհու համար իր միակ աղջիկը հիմնական մոտիվացիան և ուրախությունն է։ Ջուլյայի դուստրը՝ Եվան, տասնյոթ տարեկան է։
Եվան երաժշտական կրթություն է ստացել։ Ջուլյան իր նախկին ամուսնուն հանդիպել է Թատերական ինստիտուտում, ամուսնացել են, սակայն շատ կարճ ժամանակ անց նորից բաժանվել են։ Դերասանուհին վերջին շրջանում լուսանկարներ է հրապարակում Ռուսաստանից։