Սպիտակցի Հայկոն ապրում է Երևանում։ Հայտնի ռաբիզ երգերի կատարողը երգարվեստում հանդես է գալիս նույն ոճի ու հարթության մեջ։ Նրան ճանաչում են նրա ոճից ու երգերից։
Պարզվում է, որ Հայկը, բացի ընդգծված ոճ ու ներկայանալու կերպ ունենալը, ունի նաև բավականին գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։ Երգիչը շատ է գնահատում իր տիկնոջն ու նրա շնորհիվ ստեղծված ընտանիքը։
Հայկը շատ պարբերաբար է իր սոցհարթակներում տեղադրում ընտանեկան ջերմ լուսանկարներ՝ իր սերն ու մեծագույն նվիրվածությունը հայտնելով կնոջ ու ընտանիքի նկատմամբ։
Հայկի կնոջ անունը Կարինե է։ Նրանք միասին են արդեն բավականին երկար տարիներ։
Նշենք, որ Հայկն իր սերը չի խուսափում արտահայտել Կարինեի նկատմամբ նաև իր երգերով։ Երգչի հայտնի երգերից մեկը՝ «Կապուտակ աչեր»-ը նվիրված է հենց իր տիկնոջը՝ Կարինեին, ով ունի գեղեցիկ, կատույտ աչքեր։
Ստորև ներկայացնում ենք Հայկոյի «Կապուտակ աչեր» հայտնի երգը, որը երգչի այցեքարտերից մեկն է։