Ինչպիսի՞ն է սիրված հաղորդավար, դերասան Սուրեն Փահլեվանյանի ընտանիքը․ բացառիկ մանրամասներ

Սիրված հաղորդավար, դերասան Սուրեն Փահլեվանյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Նա իսկզբանե ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը, սակայն դեռ առաջին կուրսից համագործակցել է «Դար 21» հեռուստաընկերության հետ՝ սկսելով զբաղվել պրակտիկ հաղորդավարությամբ։

Սուրենի կինը՝ Յանան, ևս հանրային հայտնի դեմք է։ Նա մասնագիտությամբ երաժիշտ է, դաշնակահար, սակայն ունի նաև հաղորդավարական փորձ։

Յանան վերջերս տեղեկացրել է, որ որոշել է կատարել իր մանկության երազանքը և դառնալ անասնաբույժ, ինչի համար էլ վերստին ուսանող է դարձել։ Նա սովորում է Գյուղատնտեսական ինստիտուտում։


Սուրենի հայրը՝ Հունանը, մասնագիտությամբ շինարար է։ Նա մինչ հիմա էլ շարունակում է զբաղվել իր մասնագիտությամբ։

Մայրը՝ Կարինեն, տնային տնտեսուհի է։ Սուրենը երեք քույր ունի։ Նրա երեք քույրերն էլ ամուսնացած են և ունեն բալիկներ։

Սուրենն ու Յանան տասնամյա դստրիկ ունեն, ում Ադել են անվանել։ Ադելը շատ օրինակելի աղջիկ է, աչքի է ընկնում ուսումնական բարձր առաջադիմությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!