Ինչպիսի՞ն է հիմա քաղցկեղը հաղթահարած սիրված երգչուհի Նառան․ մանրամասներ

Հայտնի և ինքնատիպ երգչուհի Նառան վերջերս լուրջ առողջական մարտահրավերի առաջ էր կանգնել։ Նա նոր-նոր է հաղթահարել քաղցկեղը։

Չնայած այդ դժվար իրավիճակին՝ պատերազմի օրերին Նառան իր աղջկա հետ ակտիվորեն զբաղվել են կարիքավորներին օգնելով։

Նառան, սակայն, այդ մասին սկզբունքորեն խոսել չի սիրում, քանի որ գործել է սրտի թելադրանքով՝ առանց պատասխան արձագանքի ակնկալիքի։

Նառան չորս թոռնիկներ ունի։ Նա շատ է սիրում թոռնիկների հետ ժամանակ անցկացնել։ Նառան խոստովանում է, որ իր հարսի ու փեսայի հետ ընկերական ջերմ հարաբերությունների մեջ է։

Երգչուհին խոստովանում է, որ երբ իմացել է դաժան հիվանդության լուրը, որոշել է պայքարել։ Նա ընկերուհիներին խնդրել է, որ միշտ աղոթեն իր համար, իսկ ինքը մտքում միշտ իր ընկերուհիներից մեկի՝ Նադեժդա Սարգսյանի մասին է մտածել։

 

 

Ընտանիքի և ընկերների ջերմ ներկայության և աջակցության շնորհիվ Նառան կարողացել է զարմացնել բժիշկներին և հաղթել հիվանդությանը, չնայած որ բժիշկները րէին հուսադրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: