Հանրահայտ դերասաններից Օսվալդո Ռիոսն արդեն վաթսուն տարեկան է։ Նա պուեռտոռիկացի է։ Սիրում է երգել ու երիտասարդ տարիքից հաճախ է կիթառով երգեր կատարել։
Զբաղվել է դերասանական և մոդելային գործունեությամբ, իսկ մինչ այդ դերասանը ստացել է հոգեբանական կրթություն և աշխատել է որպես մանկական հոգեբան։
Նա իսկզբանե, ունենալով գրավիչ արտաքին, զբաղվել է մոդելային գործունեությամբ, իսկ հետո նկատվել է ֆիլմարտադրողների կողմից ու հրավիրվել նկարահանումների, որոնց ժամանակ էլ բացահայտվել է Օսվալդոյի դերասանական տաղանդը։
Պարզվում է՝ Օսվալդոյի մայրը չունի հայկական ծագում, ինչպես պնդում են շատերը։ Այդ մասին հերքել է անձամբ դերասանն իր հարցազրույցներից մեկում։
Օսվալդոն երեք անգամ է ամուսնացել, սակայն շատ շուտ էլ բաժանվել է։ Ժամանակին Օսվալդոն հանդիպել է նաև հայտնի երգչուհի Շակիրայի հետ։
Դերասանի առաջին ամուսնությունը 1986 թվականի փետրվար ամսին է եղել, որը տևել է տասն ամիս։
Դերասանուհի Սալլի Դիասից բաժանվելուց որոշ ժամանակ անց դերասանն ամուսնանում է լրագրող Կարմեն Դոմինիկսի հետ։ 1990 թվականին նրանք տղա են ունենում, բայց շուտով դարձյալ ամուսնալուծվում են։
Նրա երրորդ ամուսնությունը 2000 թվականին էր, իսկ կինը՝ դերասանուհի Ջերալդին Ֆերնանդեսը։
Մեկ տարի անց լույս աշխարհ է գալիս Օսվալդոյի երկրորդ տղան, սակայն չորս տարի անց այս ամուսնությունը ևս փլուզվում է։