Հայկոն մեր իրականության ամենից ճաշակով ու բարձրաոճ երաժիշտներից է, ով ստացել է ճիշտ ու բազմաշերտ կրթություն ու դաստիարակություն։
Երաժիշտը տարբեր առիթներով խոստովանել է, որ իր աչի ու զարգացման վրա մեծապես ազդել է իր ընտանիքն ու ընտանեկան միջավայրը։
Հայկոն հատկապես մեծ դեր է հատկացնում իր մայրիկին։ Նա ասել է, որ իր մայրն այն մայրերից է, ով մշտապես հետևողական կերպով զավակին տարբեր խմբակների ու պարապմունքների է տարել, որ բացահայտի նրա կարողությունները։
Երաժիշտը յոթ տարի շարունակը ընտանիքի միակ զավակն է եղել։ Երբ յոթ տարեկան է եղել, լույս աշխարհ է եկել նրա կրտսեր եղբայրը։ Հայկոն եղբորը շատ է սիրել։
Հետագայում երաժիշտը եղբոր համար իսկական օրինակ և ուղղորդող է դարձել։ Հայկոն առանձնահատուկ պատկառանքով է արտահայտվում իր հայրիկի մասին, որ որդու հարցում հավասարակշիռ ու զուսպ պահված է դրսևորել միշտ։