Ինչպես մաքրել և խնամել արդուկը

Նախքան սկսել մաքրելը արդուկը, ճշտեք թե, հատկապես որ միջոցն է հարմար ձեր արդուկին: Այն ինչ նյութից է՝ կերամիկական երեսով  է, թե նիկելից:

  1. Առաջին միջոցը դա աղն է. թղթի վար աղ լցրեք և տաք արդուկը սահեցրեք դրա վրա:
  2. Երկրորդ միջոցը պարաֆինե մոմն է. մոմը փաթաթել բամբակե կտորով, և մաքրեք արդուկի երեսը, թերթի վրա շրջեք արդուկը, որպեսզի պարաֆինը հալի և թափվի ներքև:Վերջում մաքրեք բամբակե կտորով:
  3. Ջրածնի պերօքսիդ. 3% — անոց ջրածնի պերօքսիդի մեջ թրջեք կտորը, մաքրեք սառը արդուկի երեսը:
  4. Քացախ. կտորը թրջել քացախի մեջ, և մաքրեք սառը արդուկի երեսը, եթե շատ է կեղտոտված, ապա քացախին խառնեք նաշադիրի սպիրտ 1:1 -ի հարաբերակցությամբ:
  5. Կերակրի սոդա. մի քանի գդալ սոդան լուծել ջրում, թրջեք կտորը և մաքերեք արդուկի երեսը:
  6. Եղունգի լաքը մաքրող միջոց. եթե արդուկի երեսին կպել է պոլիէթիլենային նյութը, ապա կարելի է, այն հեռացնել եղուգի ներկը մաքրող միջոցի օգնությամբ: Սակայան մաքրելիս աշխատեք չկպնել արդուկի պլաստմասե մասերին, այն կարող է վնասել դրանք:
  7. Երբեք արդուկը մաքրելու համար մի օգտագործեք դանակ կամ այլ սուր, մետաղական  գործիքներ:
Понравилась статья? Поделиться с друзьями: