Սոնա Ռուբենյանն ընտանեկան ուրախ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակի պատմություններում։ Նա դիմավորել է Ամերիկայից եկող իր քույրիկին ու նրա ընտանիքին։
Սոնան օդակայան է գնացել իր նշանածի հետ միասին։ Նրանք իրենց հետ տարել են գույնզգույն փուչիկներ, նվերներ և շատ բարձր տրամադրություն։ Նշանածը նաև գեղեցիկ ծաղկեփունջ է տարել օդակայան՝ իր ապագա քենուն նվիրելու համար։
Սոնայի քույրիկը հայրենիք է վերադարձել ընտանիքի՝ ամուսնու և երեխաների հետ։ Ընդ որում բալիկներից մեկը նորածին է։ Նրա անունը Ռոբերտ է։ Սոնան և մտերիմները փոքրիկի պատվին անվանական փուչիկներ են պատրաստել՝ այդպիսով ցույց տալով իրենց անսահման ուրախությունը։
Ինչպես երևում է հրապարակված տեսանկարահանված նյութից, Սոնայի ավագ զարմիկը ևս շատ է ուրախացել մտերիմների հետ հանդիպումից․ նա շարունակ ժպտում է և նայում շուրջբոլորը։ Սոնայի հրապարակած ուրախ տրամադրություն փոխանող կարճատև տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։