Համավարակի սահմանների ընդլայնման հետևանքով Հայաստանի առողջապահական հաստատություններից շատերում այլևս նոր հիվանդներ ընդունելու հնարավորություն չկա: Այդ է պատճառը , որ Կորոնավիրուսով վարակման թեթև դեպքերի դեպքում, երբ պացիենտի մոտ առկա չէ թոքաբորբ կամ բարձր ջերմություն, ցուցվում է տնային բուժում:
Ինչպե՞ս է կազմակերպվում տնային բուժումը:ՀՀ առողջապահության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ այդպիսի դեպքերում բժշկի ցուցումով օրական 2 անգամ չափվում է հիվանդի և նրան խնամողի մարմնի ջերմաստիճանը:
Բժիշկը հետևում է պացիենտի և խնամողի առողջական վիճակին, հարկ եղած դեպքում ՝ ուղեգրում ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում): Սահմանված են նաև հիվանդին խնամելու համար որոշակի կանոններ, որոնք ուղղված են վարակի փոխանցումը կանխելուն: Տանը վարակի հաղթահարման կազակերպման ժամանակ բուժաշխատողների կողմից պացիենտին տրամադրվում է խորհրդատվություն վերոնշյալ վերաբերյալ:
Այս ամենով հանդերձ լավագույն լուծումն այս առումով մնում է համավարակի կանխարգելումը, մեզանից յուրաքանչյուրի բարձր պատասխանատվությունը վարակի աղբյուրները մեկով կամ մի քանիսով չավելացնելու տեսանկյունից, որովհետև միայն այդպես հնարավոր կլինի միասնաբար հաղթահարել դժվարություններն ու չհասնել նույնիսկ տնային բուժում կազմակերպելու անհրաժեշտությանը: