Ժամանակակից գրող Սյունե Սևադան շարունակում է իր շուրջը գեղեցիկը նկատել և այն հրամցնել իր ընթերցողին, լսարանին։
Գրողը իր ոճին հատուկ մի գեղեցիկ գրառում է կատարել, որից կարելի սովորել նկատել և գնահատել մանրուքները, որոնք այնքան գեղեցկացնում են մեր աշխարհը և որոնք մենք երբեք չենք նկատում։
Սյունե Սևադան մասնավորապես գրել է․ «Երբ տեսնում ես, թե ինչպես է բակում հաճախ հանդիպող սիրունիկ տատիկը մի պահ կանգնում, կոկետավարի ուղղում զուգագուլպան, հետո շարունակում գեղեցիկ քայլելով գնալ` ձեռքի հասարակ տոպրակը կրելով իբրև վառ լրացում արտաքին տեսքին, համոզվում ես, որ տարիքը թիվ է միայն, գեղեցկությունը` էներգետիկա:
Կյանքը սիրող մարդիկ միշտ ստիպում են կողքիններին շրջվել իրենց հետևից ու ժպիտով հետևել` անգամ եթե առօրյա հագուստով են ու խանութի խշխշան տոպրակով միայն:
Գարունը եկավ, ու թող կյանքը սիրելու մասին լինի»։