Երեխաներ, որպես կանոն, երազում են շուտ մեծանալ և ծնողներին խնդրում են չափել իրենց բոյը՝ հուսով, որ սանտիմետրերն ավելացել են։ Բայց որոշ դեպքերում այդ սանտիմետրերը ողբերգություն են դառնում, ինչպես ամերիկացի Բրոք Բրաունի դեպքում, որի մոտ գիգանտիզմ է։
Մինչև 5 տարեկան Բրոքը սովորական երեխա էր, իսկ իր ծնողներն ուրախ էին, որ երեխան չաղլիկ և ամրակազմ է։ Շուտով տղայի հարազատները նկատեցին, որ որդին կտրուկ բոյովացավ։ Անհանգստանալով՝ տղային բժիշկի տարան և լսեցին ճակատագրական ախտորոշումը՝ գիգանտիզմ։
Հիվանդությունը Բրոքին խանգարում է լիարժեք ապրել, չէ որ շրջակա միջավայրը նախատեսված չէ նման հսկաների համար։ Այսօր 19-ամյա տղայի հասակը 2,33 սմ է և նա դեռ աճում է։
Բրոքին շատ դժվար է իր հագով կոշիկ և հագուստ գտնել, ստիպված պատվերով է կարում։ Տղան նաև սրտի խնդիրներ ունի, ողնաշարն էլ ծռված է։ Բրոքի օրգանիզմը դժվարությամբ է դիմանում ծանրաբեռնվածությանը։
Տղան հիշում է, որ դպրոցական տարիներին հոգեբանական խնդիրներ ուներ։ Նրա հետ չէին ցանկանում շփվել՝ իր՝ մյուսներից տարբերվելու պատճառով։
Հիմա Բրաունը երազում է՝ իր օրգանիզմի աճը կանգ կառնի, և նա սովորական մարդ կդառնա։