Ինչպես երեխաներին սովորեցնել կենդանիների անունները

Այս օրերին երեխաները ևս ստիպված են օրվա մեծ մասն անցկացնել տանը և շատ հաճախ շատ դժվար է երեխային կտրել բակային խաղերից , ընկերների հետ շփումից։ Երեխայի օրն ավելի հետաքրքիր դարձնելու  լավագույն տարբերակներից է ինտերակտիվ տեսանյութերի դիտումը, որոնք առաջին հերթին ուսուցողական են և ուսումնական պրոցեսը կարող են հաճելի զբաղմունք դարձնել ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար։

Տեսանյութում սևով ուրվագծվում են կենդանիների պատկերներ, և երեխային տրվում է հնարավորություն մի քանի վայրկյանում կռահելու , թե որ կենդանին է պատկերված նկարում։

Պատկերների ներքևի մասում գրվում է նաև կենդանու անունը՝ հայերեն, ուստի երեխան կարող է հիշել նաև անունների գրելաձևը։Սա նպատակ ունի զարգացնելու երեխայի տեսողական հիշողությունը։

Ինտերակտիվ տեսանյութը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, բայց կարող է հետաքրքիր զբաղմունք դառնալ նաև դպրոցի ցածր դասարանների աշակերտների համար։ Նյութն ավելի լավ յուրացնելու համար տեսանյութում կրկնվում են նաև նոր բառերը։ Ուսուցողական նյութի արդյունքում երեխան կսովորի յոթ կենդանու անուն։ Հետագայում ծնողը կարող է երեխայի հետ այցելել կենդանաբանական այգի, որտեղ երեխան կծանոթանա կենդանիներին իրական կյանքում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!