Ամերիկացի դերասանուհի ,կինոռեժիսոր, սցենարիստ և հումանիստ Անջելինա Ջոլին բոլոր ժամանակներում եղել է գեղեցկության, կանացիության, տաղանդի հավաքական կերպար: Շատ ու շատ կանայք ու աղջիկները միշտ ձգտել ու ձգտում են նմանվել նրան:
Շատերը նույնիսկ վիարահատական միջամտության են դիմում ցանկալի արդյունքի հասնելու համար:
Անջելինա Ջոլին ամուսնանում է հայտնի դերասան Բրեդ Փիտի հետ ,սակայն 2016 թվականին զույգը բաժանվում է. Անջելինա Ջոլին ապահարզանի է դիմում՝ պահանջելով իրենց 6 երեխաների խնամակալությունը:
Հայտարարվում է , որ որոշումը կայացվել է ընտանիքի բարօրության համար: Նրանց երկրպագուներին մինչ այսօր հետաքրքրում է զույգի ամուսնալուծության պատճառը, քանի որ այդ միությունը համարվում էր ամենաներդաշնակ և համերաշխ միություններից:
Նրանց համերաշխ ընտանիքը շատ հաճախ հայտնվում է տարբեր ամսագրերի շապիկներին: Ամուսնալուծությունը վստահաբար ծանր է անցնում Ջոլիի համար, նա օրեցոր նիհարում է , հավանաբար ծանր ապրումներից:
Եվ թեպետ Անջելինայի գեղեցկությունն անսպառ է, քաշի կորուստը նկատելի բացասական հետևանքներ է թողնում նրա կազմվածքում, նա վերջին շրջանում հիվանդ, անառողջ տեսք ուներ, աչքերի փայլը խամրել էր: Երկրպագուներին , սակայն, նորից ուրախացրեց այն փաստը, որ դերասանուհին վերջերս հայտնվեց էկրաններին դարձյալ իր հմայիչ արտաքինով, լայն և գեղեցիկ ժպիտով: