Ինչպես են Սոնային տանում հայրական տնից․ Սոնայի հարսանիքի ամենաուշագրավ կադրերը

Սոնա Ռուբենյանն այսօր կարևոր իրադարձության մեջ է․ նա ամուսնանում է։ Սոնան և Էմիլը որոշել են կազմակերպել ավանդական հայկական հարսանիք՝ պահպանելով գրեթե բոլոր ծեսերն ու ավանդույթները։

Էրիկը նախ հարազատների ուղեկցությամբ գնացել է Սոնայենց տուն։ Ավանդական եղանակով՝ երաժշտության և ուրախ բացականչությունների ներքո փեսացուն և խնամիները Սոնային տանում են հայրական տնից։ Կադրերում երևում է, որ Սոնայի և Էմիլի ուսերին կա ավանդական լավաշը։

Հետո նրանք գնում են եկեղեցի։ Եկեղեցում Սոնան և Էմիլն ընդունում են Աստծո օրհնությունը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տալիս, իսկ հետո վարդի թերթիկների և ծափահարությունների ներքո դուրս են գալիս եկեղեցուց։

Զույգը հարսանեկան արարողության հաջորդ հատվածն անց են կացրել ռեստորանային համալիրում։ Սոնան ծնողների և քույրիկի հետ համատեղ լուսանկարային կադրեր է տեղադրել օրվա ընթացքում իր սոցհարթակում։

Սոնայի հարսանեկան արարողության ուշագրավ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!