Դիրքերից հաճախ ավելի կորով է գալիս, քան այստեղից էնտեղ գնում։ Երբեմն բաց վտանգի առաջ զինվորները ավելի են գոտեպնդում իրենց խոսքերով, իրենց ասելիքներով ու արարմունքներով, քան օրինակ մենք էստեղից, երբ անհանգստությունից նեգատիվանում, փոքրանում ենք։
Զինվորների համար ռիտուալները նույնն են՝ սուրճ են խմում անցնում գործի։ Գործն էլ հո գործ չէ՝ նվիրական է։ Եվ բնականաբար չեն մոռանում իրենց զորակցի տոնը։ Ախր ծննդյան առիթը պետք է նշել նույնիսկ նման պայմաններում։
Զինվորը չի սպասում նույնիսկ, կարող է մոռացել է այդ խառը ժամանակ, բայց զինակիցները տորթ են նույնիսկ «պեղել» որ ամեն ինչ ծննդյան տոնին հարիր լինի։
Այսպիսի լուրերը, երբ զինվորների տրամադրությունը լավ է, այնքան ոգևորիչ են մեզ համար, մեր որ սրտատրոփ ենք սպասում նորությունների ու ուզում ենք հավատանք, որ տղերքը լավ են ու ինչպես իրենք են ասում՝ դուխները տեղն է։Մեր զինվորներից թող մենակ էս տեսակ լուրեր տարածվեն, ուրիշ տեսակ չենք ուզում։