Ինչպես են Գոռ Մարտիրոսյանին ճանապարհել ծառայության․ 2 օր առաջ մահացած զինծառայողի մասնակցությամբ անչափ հուզիչ տեսանյութ

Հանրությունը կրկին ցնցվեց։ Կրկին ցավալի լուր, որ ցավը հասցնում է մինչև ոսկորներ։ Սահմանին կրկին զոհ ունենք։ Գոռ Մարտիրոսյան։ Պաշտոնական պարզաբանում այս մասին դեռևս չկա։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի հինգին։ Միայն հայտնի է, որ հրազենային մահացու վնասվածք է եղել։ Համացանցը երեկվանից ողողված է Գոռի մասին պատմություններով։

Պատմում են երիտասարդ տղայի մասին,  տարածում, թե ինչպես են ընտանիքի անդամները ճանապարհել նրան ծառայության և շարունակում  է ցավալ յուրաքանչյուր հայի  սիրտը, ցավալ ավելի խորը։ Գոռ Մարտիրոսյանի քույրիկը պատմել էր, որ նրանք ապրում էին Ռուսաստանում։

Տղան վերադարձել էր հայրենիք, որպեսզի մեկներ ծառայության։ Գոռը 2002 թվականին է ծնվել։ Քույրը նշել է նաև, որ Գոռը անսահման բարի և խելացի տղա էր։ Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ կարող եք տեսնել, թե ինչպիսի ոգևորվածությամբ են նրան բանակ ճանապարհում։


Նրանք երկրին խաղաղություն են մաղթում, որպեսզի իրենց Գոռը մեկնի ծառայության և շուտափույթ վերադառնա ընտանիք։ Տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!