Ինչպես են Արփինե Հովհաննիսյանին և նրա նորածին որդուն դիմավորել տանը․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արփինե Հովհաննիսյանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Նախկին քաղաքական գործիչը տղա է ունեցել։

Ծննդօգնությունը տրամադվել է Աստղիկ բժշկական կենտրոնում, որտեղ էլ աշխատում է ամուսինը՝ Արշակ Մնացականյանը։ Նա պլաստիկ վիրաբույժ է։ Արփինեն որդու հետ արդեն գտնվում  է տանը։ Երջանիկ հայրիկը համացանցային իր հարթակում ցույց է տվել, թե ինչպես է տանը դիմավորել կնոջն ու նորածին որդուն։

Սենյակը զարդարված է եղել առատ փուչիներով՝ ոսկեգույն, սպիտակ և կաթնային գունային ընտրությամբ, ինչպես նաև խաղալիքներ և, իհարկե, երջանիկ մթնոլորտ։ Ծնողները որդուն շնորհել են Նարեկ անունը։

Կադրերին կից Արշակ Մնացականյանը գրել է․ «Բարի գալուստ տուն, Նարե՛կ»։ Նրանց համացանցային հարթակները ողողած է շնրոհավորանքներով և ջերմագին մաղթանքներով։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և փոքրիկին երջանիկ, առողջ ու խաղաղ մանկություն ցանկանում։ Աշխարհի բոլոր մանուկները թող միայն ու միայն ժպտան։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: