Սմոքի այսը ամենաթրենդային մեյք ափներից է, որը արդեն երկար տարիներ է դիմահարդարների մոտ գնալիս, պատվիրում են։ Այս հոլովակում մեյք ափ արտիստը մանրամասնորեն ի ցույց է դնում, թե ինչպես է ճիշտ դնել տոնը, հարթեցնել տոնային քսուկով անհարթությունները։
Սմոքի այսը ընդգծում է հայացքի խորությունը և մի առավելություն ունի, որ գրեթե բոլորին սազում է, որովհետև ունիվերսալ մեյք ափի տեսակ է, որը համապատասխանում է գրեթե բոլորին։
Հոլովակում հեղինակը նաև ցուցադրում է ինչ պալետկաներ է օգտագործում ու նշում է, որ դրանք բրենդային չեն, բայց դրանց որակը չի զիջում ու օգտագործման համար հարմար է։ Հիմա նման թութորիալ վիդիոները շատ են, և կանայք իրեք իրենց կարող են հանգիստ մեյք ափ անել և խնայել գումար, որովհետև մեյք արտիստները բավականին թանկ են գնահատում իրենց աշխատանքը։
Հետևաբար, եթե համապատասխան վրձինները ձեռք բերվի, հանգիստ կարելի է տանը գեղեցկանալ սեփական ուժերով։