Ինչպե՞ս պատրաստել պանիր տնային պայմաններում․տեսեք, թե ինչ հեշտ է և արագ

Պանիրը այն մթերքներից է, որ մշտապես առկա է, բոլորիս սեղաններին, այն մատուցում են թե՜ տաք, թե՜ սառը ուտեստների հետ։ Բայց չգիտես ինչու քչերն են համարձակվում այն պատրաստել տնային պայմաններում։ Այսօր ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ կարող եք 2 լիտր կաթից ստանալ մեկ կիլոգրամ այսպիսի պանիր։

Անհրաժեշտ բաղադրամասերը՝

կաթ  — 2 լիտր;
Աղ -1.5 -2 ճ․գ։
Թթվասեր 250- 400գ։
Ձու — 6 հատ։

Պատրաստման եղանակը՝

Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղը և եփել։ Ձուն և թթվասերը հարել և ավելացնել եփված կաթին, անընդհատ խառնելով այն։ Խառնելու ընթացքում  կտեսնեք թե ինչպես է կաթը վերածվում պինդ զանգվածի և հեղուկի, այդ ժամանակ հարկավոր է այն գազօջախի վրայից հանել և լցնել քամիչի մեջ։ Երբ հեղուկը կծորա և միայն պինդ զանգվածը կմնա այն լցնել կլորավուն տարաի մեջ․ <<տարան ցանկալի է լինի պողպատից և տակի հատվածում պետք է փոքր անցքեր ունենա>> և վրան որևէ ծանր իր դնել, որպիսի զանգվածը ծանրությունից ձևավորվի և տարայի տեսքը ստանա։ Չորս ժամ հետո կարող եք հանել տարայի մեջից և տեղադրել սառնարանում։ Այս պանիրը պատրաստելիս կարող եք օգտագործել նաև ոչխարի կաթ, եթե  ցանկանում եք, որ պանրի յուղայնությունը ավելի շատ լինի։

Պանրի պատրաստման եղանակին ավելի մանրամասն ծանոթացեք տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!