Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
Գրավով ազատ արձակված Ռոբերտ Քչարյանը ՛՛կշտկի՛՛ ՀՀ արդարադատության ներկայիս սխալները
Ինչպե՞ս կարելի է վստահել և գրավով ազատ արձակել մի մարդու, ով ընդունակ է մեր բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ: Արդյո՞ք նա հիմա վարձկաններ չի դարձրել իր դատի օրերին իր մասնավոր ազատության համար դատարանը շրջապատող քաղաքացիներին, և ինչպե՞ս են բացատրում նրա հանդեպ վստահության իրենց մեծ ավանսը ՀՀ ՀՀԿ-ական պատգամավորական նախկին կորպուսի ներկայացոււցիչները:
Ինչպիսի՞ արդարադատություն է ակնկալում նրա անձնական քարտուղար պարոն Վիկտոր Սողոմոնյանը, երբ իրենց գրասենյակը ձկան նման լուռ հետևում էր, թե ինչպես էին ՀՀ դատավորները ձեռքը ծնոտի տակ դրած մտածկոտ սպասում, մինչև ոստիկանները ամբաստանյալներին դատարանի նկուղում ծեծով ուսուցանանեն իրենց պոտենցիալ ՛՛ցուցմունքները՛՛:
Ա՞յս ՛՛արդարադատությունն՛՛ է ուզում նա, երբ ասում է՝ «Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»: Պատկերացնու՞մ է նա դատարանի նկուղում ծեծվող զոհի վիճակը՝ մինչ դատավորը սպասում է նրանից պահանջվող ցուցմունքներին:
Հիմա նա սպասում է, որ գրավով ազատ արձակված Ռոբերտ Քչարյանը ՛՛շտկի՞՛՛ ՀՀ արդարադատության ներկայիս սխալները և այն բերի իր պատկերացրած ՛՛արդարադատությա՞նը՛՛, որի որոշումներից նրանք, որոնք հասան Եվրոդատարան, կլորիկ գումար նստեցին ՀՀ հարկատուների վրա: Չխոսելով այդ ՛՛արդարադատության՛՛ զոհերի մասին: Պատկերացնու՞մ է պարոն Viktor Soghomonyany այդ արդարադատությունը, թե՞ ինքն այդ ժամանակ դեռ պատանի էր: Բա մինչև հիմա չի՞ հասունացել: