Ինչպե՞ս է տարեց կինն ապաստան տվել զինվորներին պшտերազմի ժամանակ․ անչափ հուզիչ պատմություն

Միքայել Միքայելյանը գրում է․ «Արցախի Իշխանաձոր գյուղում էինք, երբ թշնшմին ԱԹՍ-ներ սկսեց կիրառել գյուղի ուղղությամբ։ Հրաման ստացանք թաքնվել այգիներում` ծառերի տակ։

Մտանք մի տան այգի, որտեղ ապրում էր Հրանուշ տատիկը։ Մեզ տեսնելով շտապ կանչեց իր տուն։ Մենք փորձեցինք բացատրել, որ դա կարող է վտանգավոր լինել, եթե հակառակորդը նկատի, ապա կարող է ռմբшկոծել իր տունը, սակայն Հրանուշ տատիկը անդրդվելի էր և մեզ իր տուն տարավ։

Պատմեց, որ Երևանից է, միայնակ է ապրում, Արցախ է տեղափոխվել դեռևս առաջին պшտերազմի ժամանակ, մասնակցել է գյուղի ազատագրմանը։ Մենք սնունդ ունեինք, բայց ինքը մեզ համար միշտ թարմ հաց էր թխում, ու ասում էր, որ եթե քո զինվորին չկերակրես, թշնшմու զինվորին ես կերակրելու։

Երբ հակառակորդը մոտենում էր գյուղին, նրան և մնացած խաղաղ բնակիչներին տարհանեցինք, բայց մինչ օրս, երբ պատերազմից արդեն անցել է 5 ամիս, միշտ կապի մեջ է մեզ հետ և անհանգստանում է մեզ համար։

Պատերազմի հերոսները ոչ միայն կռված զինվորներն են, այլ նաև այն մարդիկ, ովքեր ամեն գնով կանգնած են եղել բանակի թիկունքին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!