Այն որ Սոնա Ռուբենյանի սիրտն այլևս զբաղված է, նրա հետևորդները իմացան դեռ տարեսկզբին։ Հետո երգչուհին նաև լուսանկար տեղադրեց՝ իր հետևորդներին ծանոթացնելով սիրելիի՝ Էմիլի հետ։ Դրանից հետո երգչուհին երբեմն- երբեմն Էմիլի հետ լուսանկարներ էր տեղադրում։
Նախորդ երեկոյան Սոնան մեկ այլ ուշագրավ նյութ է տեղադրել իր սոցհարթակում՝ տեղեկացնելով իր անձնական կյանքում նոր փոփոխության մասին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սոնան ցույց տալիս իր մատի մատանին։
Սոնայի տեղադրած կադրերում ուշագրավ ու տպավորիչ կադրեր են հետաքրքիր ու կարևոր օրվանից։ Կադրերում երևում է, որ Սոնայի աչքերը փակված են։ Սիրեցյալը՝ Էմիլը, նրան ուղեկցում է հատուկ պատրաստված տարածք, որտեղ նրան շքեղ տորթ է սպասում։
Հետո նա բացում է Սոնայի աչքերը, նվիրում մատանի, ապա՝ շքեղ, կարմիր վարդերի ծաղկեփունջ՝ առաջարկելով դառնալ իր կինը։ Սոնան գրել է, որ ինքը «Այո» է ասել։ Նա գրել է, որ դա իր կյանքի ամենից տպավորիչ ու կարևոր պահն է եղել։