Ինչպե՞ս է Սամվել Ալեքսանյանի կինը նշել իր ծննդյան տարեդարձը․ ուշագրավ մանրամասներ

Սամվել Ալեքսանյանի տիկինը՝ Շողեր Մկրտչյանը, վերջերս նշել է ծննդյան հերթական տարեդարձը։ Նշենք, որ նա ակտիվ է ոչ միայն գործարար աշխարհում, այլ նաև սոցհարթակային տիրույթում։ Օրվա անցուդարձով, զգացողություններով, ապրումներով Շողերը կիսվել է իր ինստագարմյան հետևորդների հետ։

Շողերին հաճելի անակնկալ մատուցողներից մեկը նրա որդին՝ Ալեքսն է եղել։ Նա մայրիկին ՄԱՄԱ տառերով գեղեցիկ նվեր է մատուցել, ինչը հուզել է Շողերին։

Ինստագրամյան պատմություններ բաժնում տեղադրված կադրերից մեկում երևում է Սամվել Ալեքսանյանի հետ Շողերի լուսանկարը, իսկ զուգահեռ հնչում է Ռազմիկ Ամյանի հայտնի «Սիրել քեզ, լիանամ» երգը։ Այս կադրը Շողերը իր հերթին ինքնատիպ կերպով է մեկնաբանել։

Նա գրել է․ «Իմ ամեն ինչ», ապա մեջբերել է երգի կրկներգի մի հատվածի տեքստը։ Ծննդյան երեկոն եզրափակվել է փոքրիկ հրավառությամբ, ապա փուչիկներ օդ բաց թողնելով։ Շողերը կադրերում նաև շնորհակալություն է հայտնել ծննդյան շքեղ տորթի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!