Ինչպե՞ս է ռուս բլոգերը մտնում Արցախի ԱԳՆ՝ նիստերի սենյակ, հենց նիստի պահին․ ահա թե ինչ է տեղի ունենում հետո

Արցախյան տարածաշրջանում հետպատերազմյան շրջանում բավականին շատացել է ռուսական կոնտենտը։ Երկրի սահմանների անվտանգությունը հսկում են խաղաղապահները։

Ռուսները, հատկապես լրագրողներն ու բլոգերները հաճախ են լինում Արցախում՝ նկարահանելով և իրենց հետևորդներին ցույց տալով տեղի իրավիճակը, այսպես ասած, առաջին ձեռքից։

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի ռուս բլոգեր մտնում Արցախի Արտգործնախարարության շենք։ Նա կարողանում է շատ հեշտությամբ հաղթահարել անվտանգության աշխատակիցների արգելքը։

Շուտով բլոգերը հայտնվում է նիստերի սենյակի դռան մոտ։ Առանց կաշկանդվելու նա բացում է սենյակի դուռն ու ներս մտնում, չնայած որ այնտեղ խորհրդակցություն էր ընթանում։

Նա մոտենում է նախարար Դ․ Բաբայանին ու սկսում նրան հարցախույզ անել։ Դ․ Բաբայանը նախ հետաքրքրվում է, թե ով է արդյոք երիտասարդը։ Հետո բլոգերը խնդրում է նրա հետ նկարվել։

Դ․ Բաբայանը չի մերժում բլոգերի խնդրանքը և նրանք նկարվում են միասին։ Այս տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: