Ինչպե՞ս է շնորհավորել Անդրանիկ Հարությունյանն իր ընտանիքի կանանց և աղջիկներին Ապրիլի 7-ի առիթով

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը ցույց է տվել, թե ինչպես է շնորհավորել իր ընտանիքի աղջիկներին։ Նա ուշ գիշերին հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ նրա ձեռքին երեք  գեղեցիկ ծաղկեփնջեր են։

Լուսանկարին կից գրառման մեջ դերասանը հայտնել է, թե ում են ուղղված փնջերը և շնորհավորել է նախ իր ընտանիքի աղջիկներին, ապա բոլոր կանանց ու աղջիկներին։ Անդոն խնդրել է բոլորին միշտ ժպտալ։

Նա մասնավորապես գրել է․ «Մամաս, Մերիս, Էլենս, Շնորհավոր Ապրիլի 7։ Սիրելի կանայք և աղջիկներ անկեղծ այդքան գումար չունեմ մոտս,որ բոլորիդ նվիրեի ծաղիկներ, բայց հեռակա բոլորիդ պաչիկներ և շնորհավորանքներս։ ԽՆԴՐԱՆՔՍ ՁԵԶ, ՄԻՇՏ ԺՊՏԱՑԵՔ»։

Մեկնաբանություններում  Անդոյի հետևորդները շնորհակալական գրառումներ են կատարել։ Հումորիստը սոցիալական իր հարթակում ակտիվ է և հաճախ է հանդես գալիս հումորային հրապարակումներով՝  փորձելով ժպիտ պարգևել  իր երկրպագուներին։

Ավելի վաղ նա հանրայնացրել էր իր լուսանկարը և կից գրել․ «Արա դե սիրում եմ Ամառը էլի,հո զոռով չի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!