Հանրային սոցիալական հարթակում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հայազգի մի տղամարդ պնդում և հեռացնում Սյունիքի տարածաշրջանի ճանապարհային հատվածով անցնող մի բեռնատարի վրա տարբերանշանը, որը թուրքական դրոշի պատկերով է։
Տեսանյութում լսվում է երկու հայի խոսակցություն, ըստ որի պարզ է դառնում, որ խոսակիցներից մեկը ցանկանում է բեռնատարի վրայից պոկել թուրքական դրոշի խորհրդանիշը, իսկ մյուսը հակառակվում է և փորձում է թույլ չտալ։
Հակառակվող տղամարդն ասում է, որ մեքենան հայի է պատկանում, ուստի հարկ չկա նման բան անել, սակայն մյուս խոսակիցն էլ իր հերթին է պնդում, թե ինքը կռվել է և շատ լավ հասկանում է, թե ինչ է պահանջում։
Ի վերջո բեռնատարի վրայից թուրքական դրոշի խորհրդանիշը հանվում է։ Հիշեցնենք, որ նմանօրինակ մի միջադեպ էլ հարևան երկրի սահմանային հսկիչների մասնակցությամբ է գրանցվել։ Նրանք Արցախը խորհրդանշող սիմվոլներն էին հեռացրել ավտոբուսի վրայից։