Ինչպե՞ս է իրեն զգում օրերս Երևանում լքված նորածին բալիկը, և ի՞նչ ճակատագիր է նրան սպասվում․ մանրամասներ

Շատերին մեծապես հուզել և անհանգստացրել է վերջերս երկու նորածին բալիկների ճակատագիրը, որոնց լքել են մայրերը՝ ծնունդից ժամեր անց, մեկին՝ Գյումրիում, մյուսին՝ Երևանում։

Այսօր Երևանում լքված փոքրիկին այցելել է Արմեն Մուրադյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի հետ միասին։

Գտնվելուց հետո բալիկը գտնվում է Մուրացան հիվանդանոցային համալիրում։ Սկզբնական շրջանում անխնամ մնալու և շատ լացելու պատճառով բալիկը բավականին վատ վիճակում է եղել։

Բժիշկների հոգատար խնամքի շնորհիվ բալիկի վիճակը կայունացել է։ Ի ծնե ոչ մի արատ չունեցող փոքրիկ կարողացել է հաղթահարել հետծննդյան դժվարին պայմանների վատ ազդեցությունը և հիմա իրեն լավ է զգում։

Երեխան շարունակելու է մնալ պետության հոգածության ներքո դեռ երեք ամիս։ Այս ընթացքում պետությունը սպասելու է բալիկի ծնողների հայտնվելուն։ Այդ ընթացքում պետությունը պարտավոր է հոգալ երեխայի խնամքի հարցերը՝ բալիկին շրջապատելով հոգատարությամբ ու ջերմությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: