Նիկոլ Փաշինյանը ունի չորս երեխա։ Բազմազավակ հայր-վարչապետը հաճախ է տեղադրում իր երեխաների նկարները։ Նրանք շատ տարբեր են և ունեն տարբեր զբաղմունքներ ու նախասիրություններ։ Փաշինյանի որդին 2018 թվականից ծառայության է անցել բանակում։
Փաշինյանների տղան՝ Աշոտը ծառայում է բանակում։ Աշոտի որոշումն էր գնալ Արցախ։ Շատ քննարկվեց Աշոտի ծառայելու փաստը,ընդհուպ շատերը դա ևս անվանեցին պոպուլիզմ,բայց փաստ է այն,որ տղան ծառայեց ինչպես սովորական հայ երիտասարդ։Շուտով Աշոտը ևս կզորացրվի իր զինակիցների հետ միասին։
Նրա զինակիցների ծնողներից շատերը գրառումներ են արել,ու նշել են,որ Աշոտը համեստ է անչափ ու արել է այն ինչ պետք է անի ամենասովորական զինվորը։ Իր զինակիցները նույնիսկ չեն հիշել,որ իրենց հետ վարչապետի տղան է,քանի որ Աշոտի համեստ բնավորությունը մոռացնել է տվել այս փաստը։
Օգտատերերից՝ Նելլի Օհանյանը գրել է,որ իր որդու հետ եղել է նույն զորամասում մեկ ամիս և հավասար, բոլորի հետ մաքրել է սենյակները։ Աշոտը նման չէ նախկին իշխանավորների որդիներին,ովքեր սովոր էին առոք-փառոք կյանքին ու ուրիշներին շահագործելուն։