Ցանկացած մայրիկի համար իր բալիկն ամենից չքնաղն ու լավն է։ Դա բնական և օրինաչափ զգացողություն է։ Հոգատար ու օրինակելի հայտնի մայրիկներից մեկը՝ Աննա Դովլաթյանը նախօրեին նշել է իր առաջնեկի՝ չնքաղ Կարինայի ծննդյան մեկամյակը։
Աննան տարբեր առիթներով խոստովանել է, որ ինքը մշտապես փորձում է գտնվել դստրիկի կողքին և անձամբ հոգալ երեխայի խնամքի հետ կապված հաճելի հոգսերը, քանզի որևիցե այլ անձ չի կարող փոքրիկին սիրել և հոգատարությամբ վերաբերվել ավելին, քան ծնողն է։
Աննան Կարինայի ծննդյան օրվա առիթով շատ հուզիչ գրառում է արել։ Նա գրել է, որ ինքը շատ երջանիկ է։ Իր երազանքն աստված կատարել է, քանի որ նա միայն երազանքներում կարող էր նման չքնաղագեղ դստրիկ պատկերացնել։
Աննան խոստովանել է, որ եթե իրեն իր ապագա բալիկին նկարելու հնարավորություն տրվեր, ապա նա իր ապագա բալիկին կնկարեր հենց այնպիսին, ինչպիսին Կարինան է։