Ինչպե՞ս է Արփի Գաբրիելյանը սովորում տորթ պատրաստել․ տեսանյութ, որը կօգնի նաև ձեզ

Արփի Գաբրիելյանը հյուրընկալել է Լիկային, ով նրան սովորեցրել է տորթ պատրաստել՝ բացելով տորթ պատրաստելու տեխնելեգիաների մի քանի գաղտնիք։ Պարզվում է՝ Արփին առաջին անգամ է տորթ պատրաստել։

Ընդ որում, նա պատրաստել է այն նույն տորթը, որը իր բալիկի կնունքի արարողության ժամանակ հյուրասիրել են հյուրերին։ Տեսանյութում երևում է, որ Արփին մեծ սիրով է լսում Լիկայի խորհուրդները։

Տորթ պատրաստող կանայք պարբերաբար շփվում են նաև տեսախցիկի հակառակ կողմում սպասող Միհրան Ծառուկյանին, ով խոստովանում է, որ անհամբերությամբ է սպասում տորթը համտեսելուն։.

Տորթի խմորային հատվածի մի մասը Լիկան է պատրաստում, քանի որ տորթի որակը հենց խմորից է կախված։ Կրեմային հատվածն ամբողջությամբ Արփին է պատրաստում՝ ստանալով երկու տեսակի կրեմ։ Տորթը պատրաստելով ավանդական ձևով՝ կանայք ի վերջո այն գեղեցիկ տեսքի են բերում։

Այս գործընթացը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ՝ միաժամանակ ծանոթանալով որակյալ ու ստացված տորթ պատրաստելու մի քանի խորհրդի ու գաղտնիքի, որոնք տալիս է Լիկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: