Փոքրիկ տղան Արցախում տանեցիների հետ հաց է թխում։ Ձեռնոցները հագել է ու հաց է թխում, որպեսզի հացը հասնի սահման։ Բոլորի ներգրավվածությունը կարևոր է։
Նույնիսկ ճստիկները արդեն մեծավարի հասկանում են իրենց դերը որն է։ Ասում են, որ մեծանան եղբայրների մեծ հետ կգնան, բայց քանի ճստիկ են, կօգնեն մայրիկներին, որ ուտելիքի պակաս տղերքը սահմանին հանկարծ չունենան։ Վերջերս երեխաների հերոսությունների ականատես էլ ենք լինում։
Իմանում ենք, ոնց է հինգերորդ դասարանցին երկու հարյուր կիլոմետր մեքենա քշել, կամ ոնց է էլի դպրոցականը փոքր եղբորը փրկել։ Տեսնում ենք, ոնց է յոթ տարեկան բալիկը ընկույզով գումար աշխատում ու կոպեկ կոպեկ տանում վճարում հիմնադրամի հաշվին։
Ու այսպիսի բաները տեսնելուց հարց է առաջանում․ բա է՞ս ժողովրդին կարելի է ընկճել, եթե բարուրից ենք սովոր գոյամարտել ու ինքնության համար պայքարել։ Չէ, որևէ կերպ չի լինի։