Ինչպե՞ս են փոխվել «Բրիգшդա» սերիալի դերասանները 18 տարի անց

2002-ին «Բրիգադա» սերիալը ցնցեց ռուսական հեռուստատեսությունը։ Ինչպե՞ս են փոխվել և այժմ ինչո՞վ են զբաղվում սերիալի դերասանները։

Սերգեյ Բեզռուկով, 48 տարեկան

«Բրիգադա» սերիալում Բեզռուկովի համար դերը կինոյում առաջին խոշոր դերերից էր։ Հետագայում նա փորձեց ազատվել Սաշա Բելիի կերպարից՝ մարմնավորելով Պուշկինին, Հիսուս Քրիստոսին, Վիսոցկուն։

2015-ին նա ամուսնալուծվեց կնոջից՝ Իրինայից, 15 տարվա համատեղ կյանքից հետո։ Նա ամուսնացել է ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ, որը լույս աշխարհ է բերել դերասանի դստերը՝ Մաշային։

Դմիտրի Դյուժև, 43 տարեկան

Այս դերասանի համար ևս «Բրիգադա»-ում դերը կինոյում առաջին խոշոր դերերից էր։Դերասանի ընտանիքում շատ են եղել ողբերգությունները։ 1998-ին լեյկեմիայից մահացել է նրա 12-ամյա քույրը՝ Նաստյան։ 4 տարի անց դերասանի հայրն ինքնասպանություն է գործել՝ չհաղթահարելով դստեր մահը, իսկ ևս մեկ տարի անց սրտի նոպայից վախճանվել է նրա մայրը։

Դյուժևը 13 տարի է ամուսնացած է Տատյանա Զայցևայի հետ։ Զույգն ունի 2 որդի՝ Իվանը և Դմիտրին։

Պավել Մայկով, 46 տարեկան

Սերիալում դերը նրա համար ևս առաջին խոշոր դերերից է։ Նա նկարահանվել է նաև «Դավաճանություն» և «Բոլորդ ինձ նյարդայնացնում եք» սերիալներում։

Պավելը 17-ամյա որդի ունի՝ դերասանուհի Եկատերինա Մասլովսկայից։

Վլադիմիր Վդովիչենկով, 49 տարեկան

Մինչև կինոյում կարիերան Վդովիչենկովը հասցրել է ծառայել ծովային նավատորմում։ Իսկ «Բրիգադա»-ից հետո տարբեր սերիալներում է նկարահանվել։

Մինչև 27 տարեկանը նա երեք անգամ հասցրել է ամուսնանալ ու ամուսնալուծվել։ 2005-ին լույս աշխարհ է եկել նրա դուստրը՝ Վերոնիկան։ Մայրը դերասանուհի Օլգա Ֆիլիպովան է։ 2015-ին նա ամուսնացել է Ելենա Լյադովայի հետ։

Եկատերինա Գուսևա, 45տարեկան

2002-ին թողարկվեց «Բրիգադա»-ն՝ դերասանուհուն հանրաճանաչություն բերելով։ Նույն տարի Թատերական կենտրոնում ահшբեկիչները պատшնդ են վերցրել «Նորդ Օստ» մյուզիքլի խմբին, որտեղ խաղում էր նաև Գուսևան։ Ահաբեկչության 3 օրվա ընթացքում նա եղել է թատրոնի պատերի մոտ։

Ամուսնու՝ գործարար Վլադիմիր Աբաշկինի հետ դերասանուհին դաստիարակում է որդուն՝ Լյոշային և 10-ամյա դստերը՝ Անյային։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!