Ադրբեջանում ամիսներ շարունակ գտնված տասնհինգ տղաներից մեկն էլ Եղիշե Ասլանյանն է, ով Շիրակից է։ Եղիշեն իր մի քանի զինընկերների հետ միասին ի վերջո հայրենիք վերադառնալու հնարավորություն է ունեցել, ինչն աննկարագրելի ուրախություն է պատճառել Եղիշեի մտերիմներին բոլոր ծանոթներին։
Եղիշեն տուն է վերադարձել նախօրեին։ Նրան հարազատ ծննդավայրում դիմավորել է մտերիմների մի մեծ խումբ։ Հարազատները դհոլ և զուռնա են հնչեցրել, Եղիշեի ոտքերի մոտ մատաղ արել՝ շնորհավորելով Եղիշեի գալուստով երջանկացած մտերիմներին։
Եղիշեն ու իր զինընկերները տարատեսակ փորձությունների միջով են անցել, երբ մեկնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Վերջերս վերադարձած տղաների անցած դժվարին ուղու մասին դեռևս շատ մանրամասներ հանյտնի չեն։
Հատկապես հուզիչ է նայել Եղիշեի և նրա մայրիկի հուզմունքը միմյանց հանդիպելիս։ Եղիշե Ասլանյանի վերադարձի, հարազատների դիմավորման և նրանց ուրախության մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։