Ինչու՞ չի կարելի թույլ տալ երեխաներին երկար նստել համակարգչի առաջ

Նորագույն տեխնոլոգիաների դերը մեր կյանքում ահռելի է։ Անհնարին է պատկերացնել ժամանակակից կյանքն առանց գադջեթների և համակարգիչների։

Իհարկե,դրանք հնարավորություն են տալիս ճանաչել աշխարհը,հավաքել գիտելիքի պաշար,աշխատել և ուսում ստանալ շատ ավելի դյուրին,սակայն դրանց շատ կիրառումը կարող է պատճառ դառնալ,որ մարդը կորցնի իրականության զգացումը և դադարի ապրել ռեալ կյանքով։ Ցավոք, հաճախ կարելի է տեսնել,թե ինչպես են մանկահասակ երեխաները կամ պատանիները առավոտից երեկո գամված էկրաններին։

Հաճախ,անհեռատես ծնողները թույլ են տալիս երեխաներին երկար նստել համակարգչի առաջ կամ հեռախոսը ձեռքին, որպեսզի իրենք ունենան ազատ ժամանակ սուրճ խմելու կամ զրուցելու։
Երբ գադջեթները օգտագործվում են կրթական նպատակներով,դա դեռ կարելի է ինչ-որ կերպ ընկալել,սակայն երբ դա զուտ ժամանցային հաճույք է անբովանդակալից հաղորդումներով ողողված,ապա դա կարող է լրջորեն վնասել երեխայի հետագա զարգացմանը

Ծնողները պետք է ֆիլտրեն ինֆորմացիան և թույլ տան դիտել միայն տարիքին հարիր հաղորդուներ,որոնք իրենց մեջ կներառեն կրթական ծրագիր,այլապես մենք հետագայում կունենանք մի սերունդ,որը ունակ չէ ինքնուրույն մտածել և կախված է արհեստական ինտելեկտի որոշումներից։

Понравилась статья? Поделиться с друзьями: