Ինչու՞ է կարևոր ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափը․ մանրամասներում է հայտնի բժիշկը

Հայտնի բժիշկներից դոկտոր Դավիթը հաճախակի է խոսում համավարակի և դրա կանխարգելմանը միտված պատվաստման գործընթացների մասին՝ հաշվի առնելով հանրային լայն շրջանակների հետաքրքրվածությունն այս հարցում։

Բժիշկը, անդրադառնալով պատվաստման երկրորդ դեղաչափի անհրաժեշտության խնդրին, օրինակներով հիմնավորում է, թե ինչու է հարկավոր պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Նա օրինակ է բերում երեխաների պատվաստումները։

Առաջին դեղաչափի պատվաստման ժամանակ օրգանիզմը որոշակի իմունիտետ է ձեռք բերում, սակայն դեռևս պահում է ռեսուրսներ հաջորդ դեղաչափի համար։ Ուստի օրգանիզմի մոտ ավելի շատ իմունիտետ զարգացնելու համար անհրաժեշտ է լինում հավելյալ դեղաչափեր։

Համավարակի պատվաստանյութերի դեպքում արտադրողներն իրենք են որոշում, թե քանի դեղաչափն է անհրաժեշտ իմունիտետ առաջացնում, տվյալ դեպքում երկուսն է առաջարկվում մինչ այս առկա պատվաստանյութերի դեպքում։


Ընդ որում, տարբեր պատվաստանյութերի դեպքում երկրորդ դեղաչափերի ստացման ժամանակահատվածը տարբեր է։ Դոկտոր Դավիթի մեկնաբանությանն այս թեմայով առավել հանգամանալից կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: