Գիտե՞ք, որ ռոք-ն-ռոլի (King of Rock and Roll) արքա համարվող Էլվիս Փրեսլիի երկվորյակ եղբայրը ծնվելիս մահացել է։
Իսկ տեղյակ ե՞ք, որ ապագա աստղը մանուկ հասակում երգել է եկեղեցական երգչախմբում։ Նա սիրում էր եկեղեցի հաճախել։
Դպրոցական տարիներին դասերից հետո նա նախ որպես աղբահավաք է աշխատել։ Իսկ ավարտելուց հետո Էլվիսն անցել է վարորդի աշխատանքի՝ վաստակելով շաբաթական 45 դոլար։
Նկատած կլինեք, որ երգչի մազերը միշտ մուգ սև են եղել։ Բանն այն է, որ էկրանին մազերի այդ երանգը հրաշալիորեն համադրվել է նրա աչքերի կապույտի հետ։
23 տարեկանում՝ 1958-ին, նա զինվորական ծառայության է անցել՝ չնայած երկրպագուների բողոքին։ Երգիչը վերադարձել է 2 տարի անց, բայց ոչ դատարկաձեռն․ արդեն թողարկվել էր «Էլվիսը վերադառնում է» ձայնասկավառակը։
Բացի այդ, նա սպորտի սիրահար էր։ Ավելին, Փրեսլին կարատեից սև գոտի է նվաճել։ Ֆիլմերից մեկում նա անգամ մերկ ձեռքերով կոտրել է աղյուսը։
Հիշեցնենք, որ ռոք-ն-ռոլի արքա, 20-րդ դարի ամենահանրաճանաչ երգիչներից Էլվիս Փրեսլին ծնվել է 1935-ի հունվարի 8-ին, ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում: