Ինչու՞ Էլթոն Ջոնը ու Գարիկ Մարտիրոսյանը հեռացրեցին Հայաստանի մասին իրենց գրառումները

Էլթոն Ջոնը և Գարիկ Մարտիրոսյանը գրելով ի պաշտպանություն մեր երկրի ստատուսներ ինսթագրամում, մեծ շնորհակալություն ստացան բոլոր հայերից իրենց քայլի համար։ Եվ եթե Գ․ Մարտիրոսյանի դեպքում դա լրիվ օրգանական է, քանզի նա հայ է, ապա Էլթոնի դեպքում իհարկե պետք է դիտվեր, որպես հրաշալի քայլ։

Բայց ստացվում է երկուսն էլ շուտով հեռացնում են գրառումները։ Է․ Ջոնը որոշ ժամանակ անց գրառում է անում արդեն ի պաշտպանություն երկու ժողովուրդների։ Միանգամից սկսեցին Էլթոնի մասին վատ մեկնաբանությունները ու զարմանքը, թե ինչու նա էդպես արեց։ Գարիկի դեպքում ևս անհասկանալի էր։ Սակայն այս ամենը ունի պարզ պատճառ։ Մեր հարևանները անխնա բողոքելով ու սպամ ուղարկելով հայտնիների էջերին, նրանց աքաունթները վտանգել են։

Ի հեճուկս այս ամենի, Ք․ Քարդաշյանին դա ընդհանրապես չի հետաքրքրել ու նա որևէ ռեփոստ կամ փոստ այդ թեմայով չի հեռացրել։

Բայց դե Էլթոնի աուդիտորիան անասելի շատ է ու գուցե էսպես ասած «սպամերը» նրա ինսթագրամյան ալգորիթմը այլ կերպ է ընկալում։

Понравилась статья? Поделиться с друзьями: