Ինչու՞ են լռում հայազգի ռուս բլոգերները

Այսօր,երբ անհրաժեշտ է մեդիա-օգնությունը տեղեկատվությունը ճիշտ հասցնելու համար,շատ կարևոր է,որ խոսեն բոլորը ովքեր ունեն մեդիա-ազդեցիկ սոցիալական ցանցային հնարավորություն։ Քիմ Քարդաշյան,Սերժ,Թանկյան,Ալեքսիս Օհանյան․․․ու էլի շատ վարկանիշային հայեր ասել են իրենք դիրքորոշումը ու հայտնել են աշխարհին։

Սակայն այս ֆոնին լռում են ռուս բլոգերները,որոնց մեջ կան հայեր։ Գարիկ Մարտիրոսյանը արձագանքել է,սակայն դեռևս միայն նա է։ Իսկ այդ պահին Ադրբեջանցի բլոգեր-հայտնիները Ռուսաստանում ակցիաներ են սկսել ու գրում են հայերի հարձակումների մասին։ Փաստորեն Ռուսաստանաբնակ հայ-բլոգերները վախենում են իրենց հայրենիքի ձայնը հասցնել իրենց հետևորդներին։

Սա ի՞նչ է,այսինքն երբ պետք է հպարտանանք,որ հայ ենք,իսկ երբ հայրենիքին է պետք,մնանք չեզո՞ք ենք։ Մտորելու թեմա է․․․Գուցե Գարիկի գրվածը սթափեցնի ու ստիպի մնացածին ևս արձագանքել,սակայն օրն է արդեն,ու կարելի էր անել դա,ադրբեջանական տեղեկատվական հարձակումը սաստելու համար։

Ինչևէ,մեր կողքին կան արժանավոր հայազգի որդիներ ու դոսւտրեր ու նրանց արածը հավասար է զենք կրելուն ու կռվելուն՝ 21-րդ դարի ինֆո-պատերազմի շրւանակներում։Մնացածը թող մտածեն,գուցե հետևություն անեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: