«Ինչո՞ւ սպանվեց Վազգենը և ինչո՞ւ վտարվեց Սիրադեղյանը»․ Ստյոպա Սաֆարյանը այս հարցերի և 7 շրջանների հանձնման միջև կապի մասին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է  Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին և պատմել այն մասին, թե ինչի դեմ էին պայքար մղում այս երկու քաղաքական գործիչները։

Նշել է, թե ինչի համար սպանվեց Վազգենը և ինչու վտարվեց Սիրադեղյանը։ Եվ ահա այս երկու իրադարձությունների արդյունքում էլ տեղի ունեցան 7 շրջանները հանձնելու պարտավորույթուններ ստանձնելը։

Գրառման ավարտին հավելել է, որ այս պարզ պատճառով 2018-ի հայաստանյան հայտնի իրադարձությունները անհանգստություններ առաջ բերեցին որոշ մարդկանց մոտ։

Սաֆարյանը մասնավորապես գրել  է․ «Միայն այն, որ Վազգեն Սարգսյանը պատերազմ էր հայտարարել կոռուպցիային, իսկ Վանո Սիրադեղյանը ավելի վաղ՝  գողապետությանը, Արցախյան/Սյունիքի խնդրի ու Հայաստանի ինքնիշխանության թիրախավորումից զատ, հասկանալի է դարձնում, թե ինչու պետք է առաջինը սպանվեր, երկրորդը’ ցմահ վտարվեր Հայաստանից։

Ի վերջո դրանից հետո հնարավոր դարձավ Հայաստանի/Երևանի վզից կախել 7 շրջանները հանձնելու միջազգային պարտավորությունը, կառուցել համակարգային կոռուպցիայով գողապետություն, որի կազմաքանդումը 2018-ին պետք է անհանգստացներ ճարտարապետներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: