Ինչո՞ւ Ռաֆայել Երանոսյանը որպես քավոր չի մասնակցել Վահան Թովմասյանի հարսանիքին և ի՞նչ հետաքրքիր լուծում են գտել հարսանքավորները

Նախօրեին հայտնի դերասան ու պրոդյուսեր Վահան Թովմասյանը ընտանիք է կազմել՝ խիստ նեղ ընկերական շրջապատում կազմակերպելով իր հարսանեկան արարողությունը, որը բավականին համեստ ընթացք է ունեցել։

Վահանը որպես քավոր ընտրել էր իր մտերիմ ընկերներից մեկին՝ Ռաֆայել Երանոսյանին, ով էլ նորապսակ զույգին ուղեկցել է դեպի եկեղեցի՝ Աստծու օրհնությունը ստանալու։

Սակայն հետաքրքրական է, որ Ռաֆայելը մինչև վերջ չի մասնակցել Վահանի հարսանեկան արարողությանը, իսկ պատճառն այն է եղել, որ դերասանը երեկոյան ժամի ներկայացում է ունեցել խաղալու, որից հրաժարվել չէր կարող։

Հանդիսատեսին առաջնահերթություն տված և հարսանյաց արարողությանը չմասնակցած քավորին փոխարինելու բավականին հետաքրքիր տարբերակ են մտածել հարսանքավորները։

Վահանի հարսանյաց արարողության ժամանակ արված կադրերից մեկում երևում է, որ բացակա քավոր Ռաֆայել երանոսյանին փոխարինել է նրա զվարճալի ու լավ տրամադրությամբ լուսանկարներից մեկը։

Լուսանկարը բավականին մեծացված է և հասցված է դերասանի չափին։ Ռաֆայելի այս նկարն էլ դրվել է նորապսակների կողքին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!