«Ինչո՞ւ է օրինակ, երբ մարդը պատվաստվել է ոչ ռուսական պատվաստանյութով, ապա պետք է մեկնի ՌԴ, նրանից օդանավակայանում պահանջում են թեստավորում, որի համար․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Առողջապահության նախարար, վեշերդ հավաքի ու աշոԾյան եղի։ Առողջապահության Նախարարը ասումա` որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել։ Բայց ավելացնումա, որ բոլորը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները, պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։

Սա ի՞նչ է, եթե ոչ մարդու կամքին հակառակ գործողություն, պատկերացնում ե՞ք, երբ մարդը վախենում է կամ պատվաստանյութին չի վստահում և չի ցանկանում 8-ամսական ճակատագիր ունեցող պատվաստանյութով պատվաստվել, նրան ստիպում են, որ իր աշխատավարձից յուրաքանչյուր ամիս 30-հազար դրամ հատկացնի թեստավորմանը, այլապես սպառնում են, որ նրան կհեռացնեն աշխատանքից։

Առողջապահության նախարարությունը կամ իրեն էշի տեղ է դրել, կամ էլ իրեն են էշի տեղ դրել, ո՞նց կարելի է մարդկանց կամքին հակառակ գործողություն իրականացնել, մարդ եթե վախենալով և ամենամսյա նյութական կորուստից խուսափելու համար վերկենա ու գնա սթրեսով պատվաստվի, ապա ո՞վ երաշխավորում, որ այդ մարդու օրգանիզմում ավելի բացասական ազդեցություն չի լինի։ Խելքներդ գլուխներդ հավաքեք և չհամարձակվեք մարդկանց որևե բան ստիպել, եթե Ձեզ ստիպում են, որ Դուք էլ մարդկանց ստիպեք, ապա անկեղծորեն կանգնեք և ասեք։

Եթե պատվաստանյութը միջազգային առողջապահության կողմից ընդունված է, ապա ի՞նչու է օրինակ, երբ մարդը պատվաստվել է ոչ ռուսական պատվաստանյութով, ապա պետք է մեկնի ՌԴ, նրանից օդանավակայանում պահանջում են թեստավորում, որի համար մարդ ևս պետք է 15 հազար դրամ վճարի՝ իսկ երբ Ռուսական պատվաստանյութով է պատվաստված, ապա Եվրոպա մեկնելուց են պահանջում թեստավորում։

Ուշքի եկեք, քանի ուշ չէ։ Ժողովուրդ ջան, Ձեր կամքին հակառակ ոչինչ մի արեք, դա ավելի վնասակար է, ինչ անում եք, արեք Ձեր կամքով, առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: