Ինչո՞ւ է նա ինձ ատում․ չէ՞ որ ես նրան ոչինչ չեմ արել․ Անի Քոչարի ուշագրավ գրառումը

Լրագրող, հրապարակախոս և սիրված հասարակական գործիչ Անի Քոչարը ակտիվ է սոցիալական տիրույթում։

Անին հաճախ է ներկայացնում իր կյանքի ինչպես ուրախ, այնպես էլ դժվարին իրավիճակները և փորձում իր օրիակով հուսադրել և ինչու ոչ նաև օրինակ լինել դժվարին իրավիճակում գտնվող այլ մարդկանց համար։

Այս անգամ Անին գրում է, թե որքան կարևոր է յուրաքանչյուր մարդ և որ ոչիչնչ և ոչ ոք հենց այնպես չէ այս աշխարհում և մեր կյանքում։ Ասելիքն  առավել հասկանալի մատուցելու համար լրագրողը մեջբերել է Մորուայի խոսքերը։

Անի Քոչարը մասնավորապես գրել է․ «Ամբողջ կյանքում կհանդիպեք մարդկանց, որոնց մասին զարմանքով կասեք՝ ինչո՞ւ է նա ինձ ատում․ չէ՞ որ ես նրան ոչինչ չեմ արել: Սխալվում եք՝ դուք նրան ամենածանր վիրավորանքն եք հասցրել. դուք նրա էության կենդանի հերքումն եք։

Մորուա․․․  Այս փայլուն միտքը թողնեմ այստեղ, հաճախ հիշելու կարիք է լինում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!