Հայկական իրականության մեջ բոլոր ժամանակներում է առանձնահատուկ կարևորությամբ են ընկալվել մշակույթն ու մշակութային արժեքները։
Այս փաստն ապացուցող բազմաթիվ պատմություններ են պահպանվել մեր պատմության էջերում, որոնցից մեկն էլ մի գորգի հետ կապված անասելի հուզիչ ու սիմվոլիկ պատմություն է։ Գորգը, որ կիսված է մեջտեղից, այժմ պահվում է Մերգելյան գորգերի ցուցասրահում։
Այն կիսել է գորգի տիրուհին, մայր, ով իր դուստրերի հետ հայտնվել էր ցեղաuպանության իրականությունում ու փորձում էր ամեն կերպ փրկել իր աղջիկներին։
Որպեսզի բախտի քմահաճույքին հանձված աղջիկները իրար կորցնելու դեպքում հետագայում կարողանան իրար գտնել, մարը կիսում է գորգը ու տալիս աղջիկներից ամեն մեկին մի կտոր։
Այդ դեպքերից անցնում է 52 տարի, և քույրիկները գորգի կտորների միջոցով հրաշքով գտնում են միմյանց։ Այս գորգը վահանագորգ է և ունի մոտ 160 տարվա պատմություն։
Այն նաև յուրօրինակ ապացույց է այն բանի, որ որակը, արվեստը, ճաշակը ժամանակ չեն ճանաչում ու մնայուն արժեքներ են։