Հանրահայտ երգչուհիներից Սոնան խիստ սակավադեպ է խոսում իր անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին, սակայն որոշ դետալիների այնուամենայնիվ անդրադարձել է։
Սոնան պատմել է, թե ինչու է առաջին ամուսնությունից հետո բաժանվել ամուսնուց։ Նրան ամուսինը չի թոյլատրել երգարվեստով զբաղվել, իսկ ինքը շնչահեղձ է լինում առանց երգելու։
Բաժանման որոշումը կայացնելուց հետո երգչուհին իրեն լիովին տվել է երգարվեստին՝ հետագայում ոչ մի վայրկյան չփոշմանելով այդ որոշման համար։
Սոնան հատկապես վատ է վերաբերվում այն իրողությանը, որ իր անվան շուրջ չափազանցված ու հաճախ էլ սուտ տեղեկություններ, լուրեր են պտտվում։
Նա հիշում է, որ հաճախ են հնչել իր մահվան մասին տեղեկություններ, որից հետո հարազատները զանգել են՝ ճշտելու՝ ողջ է նա, թե ոչ։
Ամեն դեպքում Սոնան ապրում է լիարժեք կյանքով՝ իրեն նվիրելով երգին ու երաժշտությանը։ Տարիներ առաջ Սոնան նաև լուրջ ավտովթարի էր ենթարկվել, սակայն կարողացել է վերականգնվել ու լիարժեք կյանքի վերադառնալ։